Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում միգրանտների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով՝ տեղեկացնում է Euronews-ը։ Նախնական ցանկում ներառված են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։               
 

Իշխանության լեգիտիմության բացակայությունը երկսայրի սուր է

Իշխանության լեգիտիմության բացակայությունը երկսայրի սուր է
03.08.2026 | 13:12

Ինչքա՜ն իրավական առումով խղճուկ և գռեհիկ տեսք ունի այս, իբր թե, «նոր խորհրդարանը», որը ձևավորվել է իշխանությունների անմիջական ցուցումով՝ շանտաժի, ստի, ատելության և ձայների բացահայտ գողության միջոցով։

Եվ որքան էլ իշխանությունները պատռեն իրենց շապիկները, որքան էլ գոռան ու ճչան, թե իբր այս խորհրդարանը «ժողովրդի կամքի արտահայտությունն է», նույն ժողովուրդը զզվանքով և արհամարհանքով է հետևում այս կեղծարարների՝ «ժողովրդավարություն» խաղալու անհաջող փորձերին։

Նախ խուժանավարի , օրը ցերեկով գողացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները, հետո կեղծ մեղադրանքներով բանտարկեցին Գագիկ Ծառուկյանին՝ հնթացս պարզապես խլելով նաև իր սեփականությունը։

Այո՛, այս ամենից հետո նույնիսկ խուլ, համր ու կույր մարդը կհասկանա, որ այսօրվա խորհրդարանը լեգիտիմ չէ։ Իսկ եթե նույնիսկ այն ներկայացնում է որևէ ժողովրդի կամքը, ապա այդ ժողովուրդը հաստատ հայ ժողովուրդը չէ։

Իսկ ընդդիմության ներկայացուցիչներին (ընդ որում երկու խմբակցություններից էլ) շնորհակալություն այն բանի համար, որ իրենց ելույթներում հիշատակեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների լկտիավարի գողությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ուղիղ քաղաքական հետապնդումները և կատաղի տնտեսական ճնշումները։

Եվ վերջում...պարզապես հիշեցնեմ մեկ ճշմարտություն․ իշխանության լեգիտիմության բացակայությունը երկսայրի սուր է։

Թեև, ու՞մ և ինչի՞ մասին եմ ես խոսում։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 242

Մեկնաբանություններ